Մեծ Բրիտանիայի խոստացված պատասխան միջոցները Թեհրանում դեսպանատան շենքի գրավմանը երկար սպասեցնել չեն տվել: Երկրի իշխանությունները հրամայել են իրանցի դիվանագետներին անհապաղ լքել Լոնդոնի դեսպանատունը: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse:

Նշենք, որ առավոտյան Միացյալ Թագավորության իշխանությունները առավոտյան նախազգուշացրել են ծրագրվող պատասխան միջոցների մասին, ապա տարհանվել էր Թեհրանում բրիտանական դեսպանատան անձնակազմը:

Երեկ` նոյեմբերի 29-ին արմատական երիտասարդությունը հարձակվել է Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Թեհրանում: Ջարդարարության են ենթարկվել ինչպես հիմնական շենքը, այնպես էլ լրացուցիչ շինությունները: Մի քանի աշխատակիցներ պատանդ էին վերցվել, բայց նրան ազատ են արձակել ոստիկանները:

Զանգվածային ցույցերը Թեհրանում սկսվել էին Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի, Կանադայի եւ Մեծ Բրիտանիայի ներդրած պատժամիջոցներից հետո: Նախօրեին Իրանը վտարել էր բրիտանական դեսպանին` հարաբերություններն իջեցնելով ժամանակավոր հավատարմատարի մակարդակի: