Ատլանտայի Հարթսֆիլդ-Ջեքսոն միջազգային օդանավակայանում երեքշաբթի Delta Air Lines ավիաընկերության ինքնաթիռից անվադողի պայթյունից երկու աշխատող է զոհվել, մեկը վիրավորվել է, հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները։
Ըստ WSB-TV-ի՝ ավիաընկերության աշխատակիցը և կապալառուն զոհվել են, երբ ապամոնտաժման ժամանակ պայթել է ինքնաթիռի անվադողը։
Միջադեպի հետևանքով տուժել է Delta-ի ևս մեկ աշխատակից։ Հեռուստաալիքը հաղորդում է, որ ինքնաթիռը Ատլանտայից Լաս Վեգաս էր ժամանել կիրակի։



























