Փարիզում լույս է տեսել Արցախ. «Հայկական ավանդույթների եւ արվեստի այգին» պատկերազարդ գիրքը: Գիրքը հրատարակվել է ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներով` կապված Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության 20-ամյակի հետ` ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարության հովանու ներքո եւ Ֆրանսիայում գործող «Լեռնային Ղարաբաղին օժանդակող» կազմակերպության աջակցությամբ:
Գիրքն ընթերցողին բացառիկ հնարավորություն է ընձեռում ծանոթանալ Արցախի պատմության, հնագիտական ժառանգության, պատմական հուշարձանների, արձանագրությունների, գորգագործության հետ:
Գրքի հեղինակներն են հայտնի գիտնականներ եւ ուսուցիչներ. Արցախի պատմության եւ մշակույթի գիտակներ:




























