Անցյալ հինգշաբթի կարճ ժամանակով Qantas ընկերության՝ Ավստրալիայից Միացյալ Նահանգներ առաջին կարգի ավիատոմսերը, որոնք սովորաբար արժեն մինչև 28 հազար ավստրալիական դոլար (մոտ 19 հազար ԱՄՆ դոլար), հասանելի էին հսկայական 85% զեղչով, հաղորդում է CNN-ը:
Կոդավորման սխալի պատճառով շուրջ 300 բախտավորներ՝ նախքան սխալի ուղղումը, հաջողացրել են ավիաընկերության կայքում օդանավի տոմսերը գնել ընդամենը 3400-ական դոլարով:
Վաճառքը չեղարկելու փոխարեն ավիաընկերությունը հայտարարել է, որ բիզնես դասի տոմսերը առանց հավելյալ վճարի կվերամրագրի «իբրև բարի կամքի ժեստ»:
Որպես այլընտրանք, այն ուղևորները, որոնց բիզնես դասը չի հետաքրքրում, կարող են տոմսերն ամբողջությամբ՝ առանց տուգանք վճարելու վերադարձնել ավիաընկերությանը:





























