Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախկին թիկնապահ Մահիր Մամեդովին մահացած են գտել Թուրքիայի արեւմուտքում, Քուշադասը ամառանոցային շրջանի Այդին քաղաքի հյուրանոցում։ Մահվան ստույգ պատճառը առայժմ պարզված չէ։ Տղամարդը մահացել է 50 տարեկանում։
Ինչպես գրել է Haber48-ը, Մահիր Մամեդովը Թուրքիա էր եկել հանգստանալու երեք օր առաջ, ընտանիքի հետ միասին։ Նրանք տեղավորվել էին հինգ աստղանի հյուրանոցում։ Մամեդովի մարմինը հայտնաբերել է նրա կինը, որը որդու հետ համար էր վերադարձել զբոսանքից հետո։
Թուրքական ԶԼՄ-ները նշում են, որ Մահիր Մամեդովը եղել է Իլհամ Ալիեւի անձնական թիկնապահը «որոշ ժամանակ»։ Թե երբ՝ չի նշվում։





























