Հայ Ազգային Կոնգրեսն այսօր` նոյեմբերի 30-ին,անցկացրել է քաղխորհրդի իր հերթական նիստը, որն այս անգամ բավական հագեցած օրակարգ է ունեցել:

Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանի խոսքով, այսօրվա նիստում քննարկվել են վերջին հանրահավաքի արդյունքները:

Բացի այդ, քննարկվել են նաեւ Սերժ Սարգսյանի հեռացման հիմքերի հռչակագրի քարոզման ու տարածման հնարավորությունները, Կոնգրեսի մարզային կառույցների ակտիվացման ծրագրերը:

Կոնգրեսի նիստում անդրադարձ է եղել դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ անցկացվելիք երթի նախապատրաստական աշխատանքներին: