Դեկտեմբերի 1-ին տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացումը: Բացման մեկնարկը կտրվի ժամը 16–ին մարզահամերգային գեղեցիկ ծրագրով, պատանի գեղասահորդների ցուցադրական ելույթներով ու հաճելի անակնկալներով:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սահադաշտը, համապատասխան եղանակային պայմանների առկայության դեպքում, կգործի ամեն օր, ժամը 11.00-ից 16.30-ը: 16.30-ից 18.00 սահադաշտում սառույցի մաքրման ու մշակման պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն, որից հետո սահադաշտը կշարունակի աշխատել մինչև ժամը 23-ը:
Սահադաշտի տոմսի արժեքը չի փոխվել. սեփական չմուշկներով այցելության դեպքում այն 500, սահադաշտի աշխատակազմի կողմից չմուշկներ տրամադրելու դեպքում՝ 1000 դրամ է:




























