Արդեն 1 ժամ է՝ ինչ Երևան քաղաքի Հերացու փողոցում՝ ժողովրդին հայտնի անատոմիկի դիմաց, ինչպես վարորդներն էին նշում, Երևանի քաղաքապետարանը «Վեոլիա ջրի» և Կենտրոնի թաղապետարանի հետ համատեղ «ստեղծել էին» «Լվա ինքդ» ավտոլվացման կետ, հաղորդում է Shamshyan.com-ը:
1 ժամից ավելի է՝ ոռոգման կամ խմելու ջրի խողավակի վնասման պատճառով ջուրը անխնա ժայթքում է՝ հոսելով փողոցով մեկ:
Որոշ վարորդներ փորձում են «ջրից չոր դուրս գալ» և երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակ ստեղծելով հանդիպակաց երթևեկող վարորդների համար:
Թե ով է պատասխանատուն, որ պետք է գա ու թերությունը վերացնի, հայտնի չէ:
Մի քանի բնակիչներ ասում էին, որ արդեն մի քանի անգամ ահազանգել են ջրմուղ, որտեղից պատասխանել են, թե ձեր զանգը գրանցել են, իսկ թե երբ կմոտենան, դրա պատասխանը բնակիչները չեն ստացել:





























