Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին վերահաստատել է Թեհրանի շարունակական աջակցությունը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը՝ հայտարարելով, որ Իրանը կաջակցի Գազայում հրադադարի ցանկացած համաձայնագրի, որն ընդունելի կլինի ՀԱՄԱՍ-ի պաղեստինյան ժողովրդի և դիմադրության խմբերի համար, հայտնել է Tasnim գործակալությունը:
Հեռախոսազրույցում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ Հայյան Իրանի արտգործնախարարին տեղեկացրել է Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների ընթացքի մասին։
ՀԱՄԱՍ-ի խոսնակը միաժամանակ բարձր է գնահատել Իրանի շարունակական աջակցությունը Պաղեստինին: Իր հերթին, Արաղչին հայտարարել է, որ Իրանի նոր վարչակազմը կշարունակի ակտիվորեն աջակցել Պաղեստինի ժողովրդին։
«Եզրափակելով՝ Արաղչին վստահություն է հայտնել, որ վերջնական հաղթանակը Պաղեստինի ժողովրդինն է»,- գրում են իրանական լրատվամիջոցները։





























