Նուկու-Հիվա կղզու (Ֆրանսիական Պոլոնեզիա) բնակիչ Արիանո Հայիթին խոստովանել է, որ կերել է գերմանացի տուրիստին:

Ինչպես հաղորդում է RBC Daily-ն, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերին, երբ գերմանացի ճանապարհորդ եւ նավավար Ստեփան Ռամինն իր ընկերուհու` Հայկե Դորշի հետ այցելել է Նուկու-Հիվա կղզի, որտեղ մտադիր էր մնալ մի քանի ամիս: Սակայն գերմանացի տուրիստը հոկտեմբերին կորել է կղզու տարածքում:

Նրա անհետացումից հետո, տեղի ոստիկանությունն այրված մարդու կտորներ է գտել:

Իրավապահները ենթադրել են, որ Ռամինին կերել են: Վերջին անգամ նրան կենդանի տեսել է տեղի զբոսավարը` նույն ինքը Արիանո Հայիթին:

Ռամինի ընկերուհի Հայկե Դորշը պատմել է, որ հոկտեմբերի 9-ի երեկոյան Հայիթին եկել է իրենց մոտ եւ հայտարարել, որ իր ընկերակիցը վիրավոր է եւ որ նրան օգնություն է պետք: Դորշը խուճապի է մատնվել եւ Արիանոյի հետ գնացել ընկերոջը փնտրելու:

Սակայն ճանապարհին տղամարդը հարձակվել է գերմանացի աղջկա վրա, կապկպել նրան ու բռնաբարել, գրում է Vesti.ru-ն: Դրանից հետո մարդակերն անհետացել է:

Դեպքից հետո ոստիկանությունը երկար ժամանակ է փնտրում է Արիանո Հայիթիին, բայց մինչ օրս դեռ չի գտել: Պարզվել է, որ գործազուրկ 31-ամյա տղամարդը նախկինում դատված է եղել գողության համար, սակայն ավելի ծանր հանցագործությունների մեջ նա չի մեղադրվել, գրում է «ՌԻԱ նովոստին»: