Վրաստանի արդարադատության նախարարության բակում այսօր երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվել, հայտնում է NewsGeorgia-ն։ Նախնական տվյալներով՝ կինը վայր է ընկել շենքի հարկերից մեկից։

Այս փուլում հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 115 հոդվածով, որը ենթադրում է ինքնասպանություն։

 Կախված ի հայտ եկող հանգամանքներից՝ գործը հետագայում կարող է վերաորակվել։ Մահացածի անունը չի հաղորդվում։ Mtavari հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 28-ամյա կինն աշխատել է արդարադատության նախարարության վերլուծական բաժնում։