Չինական Հենան նահանգում մի քանի օրվա ընթացքում միանգամից 6 մարդ է վարակվել հեպատիտ С-ի վիրուսով, իսկ նոյեմբերի 29-ին սահմանային Անհոյ նահանգից լուրեր էին ստացվել հեպատիտի զանգվածային բռնկման մասին:
Ինչպես փոխանցում է MEDdaily.ru-ն, Հենանում թեստերը ռիսկային խմբի են դասել 104 մարդու, որոնցից 6 -ն իսկապես հիվանդ են եղել, իսկ Անհոյում հիվանդացել է 56 մարդ, առավելապես` երեխաներ:
Պարզվել է, որ բոլոր տուժողները ներարկում են ստացել նույն կլինիկայում, որտեղ, հնարավոր է, ներարկիչների կրկնակի օգտագործում է եղել:
Կասկածն ընկել է Յոնչեն քաղաքի կլինիկայի ղեկավարի վրա, ով, սակայն, լիցենզիա չի ունեցել: Նա երեխաներին բուժել է տենդից եւ փորլուծությունից` կատարելով ներարկում, որի պարունակությունն անհայտ է:




























