Օգոստոսի 28-ին, ժամը 18։04-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կախակն գյուղին հարակից դաշտերում այրվում են հնձած արտեր։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։26-ին, մարվել՝ 19։58-ին։ Այրվել է մոտ 25 հա հնձած արտ։