Չորս մարդ զոհվել, 10 հոգի տուժել է Տեխասի նահանգի Էլմոնդ քաղաքում տեղի ունեցած վթարի հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է Associated Press գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ միկրոավտոբուսը դուրս է եկել մայրուղուց կտրուկ մանեւրների պատճառով եւ մի քանի անգամ շրջվել։ Երեք մարդ, ներառյալ վարորդը, մահացել են տեղում, մեկ մարդ մահացել է հիվանդանոցում։

Տուժածները հոսպիտալացվել են, նրանցից երկուսը կրիտիկական վիճակում է։ Ոստիկանությունն աշխատում է միջադեպի բոլոր զոհերի ինքնությունը պարզելու ուղղությամբ։