«Սթար» առեւտրային ցանցը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ դեկտեմբերի 1-ին տեղի է ունենալու «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցի կլանումը «Սթար» առեւտրային ցանցի կողմից:
Հաղորդագրության մեջ նշված է, որ սեպտեմբերին ձեռք բերելով «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը` «Սթարը» կանգնեց լրջագույն հարցի առջեւ` թողնել, որպեսզի «Ֆրեշը» գործի ինքնուրո՞ւյն, թե՞ միաձուլել այն «Սթարի» հետ:
Վերլուծությունների արդյունքում «Սթար» ցանցի տնօրինությունն եկավ այն եզրահանգման, որ վերանվանումը դրական կանդրադառնա ընկերության գործունեության վրա:
«Ֆրեշ» ցանցի 4 սուպերմարկետների վերաբրենդավորումը կավարտվի 2012 թ. գարնանը:
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ «Սթարը» գործարքի թույլտվությա համար չի դիմել Հանձնաժողովին, մինչդեռ դա պարտադիր է: Հանձնաժողովը, ըստ Գ. Սահակյանի, պետք է վերլուծի եւ գնահատի, թե որքանո՞վ այդ միաձուլումը կազդի մրցակցային իրավիճակի վրա:



























