Ղրղըզստանի դիվանագիտական ակադեմիան երկրի ժամանակավոր նախագահ Ռոզա Օթունբաեւային ներկայացրել է  2012թ. Նոբելյան խաղաղության մրցանակի:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ակադեմիայում հայտարարել են, թե  որոշումն  ընդունվել է նոյեմբերի  29-ին` ուսխորհրդի նիստում:

Որոշման կողմնակիցները Օթունբաեւային համարել են «Ժողովրդադեմոկրատական հեղափոխության առաջնորդ, որը հանգեցրեց ավտորիատար ռեժիմի տապալման»: Նրանք  նաեւ պնդում են, որ Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում հեղափոխությունների ալիքն սկիզբ է առել Ղրղըզստանից:

Ինքը` Օթունբաեւան  ավելի վաղ հայտարարել էր,  թե ղրղըզական «հեղափոխությունը» դարձել է «նորագույն պատմության ֆենոմենը», իսկ հանրապետությունը` օրինակ մյուս երկրների համար: