Իսրայելցի զինվորականները Հորդանան գետի Արեւմտյան ափին կատարած շրջայցի ժամանակ մզկիթներից մեկում հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկի արտադրման ընդհատակյա լաբորատորիա։ Այս մասին տեղեկացրել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) պաշտոնական ներկայացուցիչ Ավիհայ Էդրին X-ում։

Նրա խոսքով՝ լաբորատորիան գտնվել է Աբու Բաքր աս-Սիդիկ մզկիթում Ալ-Ֆարա ճամբար կատարած շրջայցի ժամանակ։ Հայտնաբերվել են նյութեր, որոնք դիպուկահարները որոշել են ոչնչացնել տեղում։ Ինչպես նշել է Էդրին, այդ գործողությունների ընթացքում հրդեհ է սկսվել, բայց մզկիթի աղոթատունը եւ այլ հատվածներ չեն տուժել։