Նախարարին իմ վերջին մի քանի չնխատեսված այցերն եմ պատմել, թե ինչ վիզուալ տպավորություններ եմ ստացել, ու շատ մեծ ու լուրջ խնդիրներ կան: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դպրոցներին:
«Մենք մեր բոլոր պռոբլեմները՝ հին և նոր, տանում կախում ենք երեխաների վզից, ինչը ուղղակի չի կարելի, պետք է թողնել, որ երեխանները ձևավորվեն, պետք չի մտցնել իրենց այդ սև արկղերի մեջ»,- ասաց վարչապետը:
Արձագանքելով ԿԳՄՍ նախարարան ասաց, որ միջավայրը բովանդակության շարունակությունն է:
«Մենք մեր ստանդարտների խնդրին էլ ենք անդրադառնում: Եթե մենք կրթության նոր չափորոշիչով ճկունության, ստեղծագործականության ու ինքնուրույն մտածողության նպատակն ենք դնում միջավայրն էլ պետք է այդպիսին լինի. մեր դպրոցական աթոռների այսօրվա ծանրությունը թույլ չի տալիս այդ միջավայրն ապահովել: Մենք պիտի գնանաք նաև այդ ստանդարտների փոփոխությանը, որտեղ երեխաները կարող են շրջանաձև նստել, կարող են փոքր խմբերով աշխատել, սա նաև պահանջ է դնում, թե ինչպիսի գույք պիտի ունենանք»,- ասաց Ժաննա Անդերասյանը:
Վարչապետը նաև հավելեց, որ դպրոցի ցանկապատը չպետք է լինի ժանգոտ. «Եվ մենք այսօր հարյուրավոր դպրոցներ ունենք, որոնց ցանկապատները ժանգոտ են, չի լինի, պետք է այնպես անենք, որ չլինի այդպես»:





























