Մոսկվայի Սկլիֆոսովսկիի անվան գիտահետազոտական ինստիտուտի բժիշկները փորձում են փրկել երիտասարդ աղջկա կյանքը, ով կրկնակի ինքնասպանության փորձ է կատարել:

Ինչպես հաղորդում է incident.su-ն, 18-ամյա աղջիկն այսօր` նոյեմբերի 30-ի գիշերը ժամը 03:00-ի սահմաններում կտրել է երակները, որից հետո ցած նետվել 9-րդ հարկից:

Նշվում է, որ մինչ այդ աղջիկը, ում անունը չի հաղորդվում, գրություն է թողել:

Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են ողնաշարի կոտրվածք, կտրած վերքեր ձախ ձեռքի երակի վրա եւ գանգուղեղային վնասվածք: Ընկնելուց հետո աղջիկը ոչ միայն կենդանի է մնացել, այլեւ չի կորցրել գիտակցությունը: