Ռուսաստանի դեմ միասնական ճակատ պահպանելու խնդիրը կանգնած է բոլոր եվրոպացիների առջև, այդ թվում՝ Սերբիայի։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սերբական «Politika»-ի համար հրապարակված կարծիքում։
«Այս պահին Սերբիայի, ինչպես նաև բոլորս եվրոպացիներիս առջև ծառացած հարցը նույնիսկ ավելի մեծ է, քան Ռուսաստանի դեմ միասնական ճակատ պահելու անհրաժեշտության հարցը, այն է, թե ինչպիսի հասարակությունում կցանկանա ապրել մեր երիտասարդությունը վաղը։ Այս առումով ես կասկած չունեմ, որ Սերբիայի երիտասարդությունը նույն պատասխանն է տալու, ինչ Ֆրանսիայի երիտասարդությունը»,- ընդգծել է Մակրոնը։
«Այսօր իմ այցը Բելգրադ, նոր փուլերը, որոնք մենք սահմանում ենք մեր երկկողմ համագործակցության համար, իսկապես ռազմավարական գործընկերությունը, որը մենք կառուցում ենք, կոչը, որը ես արել եմ Սերբիայի վճռական մասնակցության համար ԵՄ-ին միանալու հարցում, այս ամենը վստահության մեկ ուղերձ է. մեր ընդհանուր ապագան, ինչպես նաև լավագույն միջոցն է՝ զարգացնելու և խորացնելու մեր այդքան թանկ բարեկամությունը»,- եզրափակել է պետության ղեկավարը։
Ֆրանսիայի նախագահը Բելգրադ կժամանի օգոստոսի 29-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում։ Երեկոյան Մակրոնը և Սերբիայի առաջնորդ Ալեքսանդր Վուչիչը բանակցություններ կվարեն և կստորագրեն մի շարք երկկողմ փաստաթղթեր, որից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս։
Օգոստոսի 30-ին Ֆրանսիայի նախագահը կայցելի Նովի Սադ քաղաք, որտեղ կմասնակցի արհեստական ինտելեկտի զարգացմանը նվիրված ֆորումին։



























