Թաիլանդի դատարանը հինգշաբթի իսպանացի հայտնի դերասանական ընտանիքի անդամ Դանիել Սանչո Բրոնխալոյին մեղավոր է ճանաչել կանխամտածված սպանության մեջ և տուժողի անդամահատմանն առնչվող աղմկահարույց գործով նրան դատապարտել ցմահ բանտարկության, հաղորդում է Associated Press գործակալությունը:

Ոստիկանությունից հայտնել են, որ Սամուի նահանգային դատարանն ի սկզբանե Սանչոյի նկատմամբ մահապատժի դատավճիռ էր կայացրել, սակայն դատավարության ընթացքում նրա համագործակցության պատճառով դատավճիռը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ:

YouTube-ի ալիք վարող 30-ամյա խոհարար Սանչոն մեղադրվել է կոլումբիացի պլաստիկ վիրաբույժ 44-ամյա Էդվին Արիետա Արտեագայի սպանության մեջ: Հանցագործությունը կատարվել է, որ երբ անցած տարվա օգոստոսին նրանք հանգստանում էին Թաիլանդի Փհանգան կղզում:

Կղզին հայտնի է իր ամբողջ աշխարհի ճանապարհորդներին գրավող ամենամսյա ծովափնյա գիշերային զառանցանքներով (rave-երով) ուղեկցվող երեկույթներով:

Դատապարտյալը իսպանացի հայտնի դերասան Ռոդոլֆո Սանչո Ագիրեի որդին է։ Դատարանը միաժամանակ պարտավորեցրել է Սանչոյին զոհի ընտանիքին որպես փոխհատուցում վճարել ավելի քան 4,2 միլիոն բատ (125 հազար դոլար)։