Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր` դեկտեմբերի 1-ին, Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը: Հանդիպումը կշարունակվի նաեւ դեկտեմբերի 2-ին:

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, դեկտեմբերի 3-ին Փարիզում Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Եվրոպայում հավատարմագրված հայկական դիվանագիտական առաքելությունների ղեկավարների ավանդական հավաքին: 

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բոնն  (Գերմանիա), որտեղ կմասնակցի Աֆղանստանի անվտանգության ուժերի գործողություններին մասնակցող երկրների  արտաքին գործերի նախարարների հետ:

Դեկտեմբերի 6-ին եւ 7 -ին Էդվարդ Նալբանդյանը կլինի Վիլնյուսում, որտեղ կանցկացվի ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստ: