Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը կարծում է, որ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների նախագահ եղած ժամանակ չի կարողացել ղեկավարել երկիրը COVID-19-ի համավարակի ժամանակ։
«Երբ [ԱՄՆ նախագահ] Ջո Բայդենը եւ ես ստանձնեցինք մեր պաշտոնները համավարակի բարձրակետի ժամանակ, մենք տեսանք աշխատանքի շուկայի կրճատում՝ 10 մլն թափուր տեղ։ Մարդիկ ամեն օր մահանում էին քովիդից։ Տնտեսությունը փլուզվել էր, այդ ամենը զգալի չափով տեղի էր ունեցել Դոնալդ Թրամփի անխոհեմ կառավարման հետեւանքով»,- ասել է նա հինգշաբթի CNN հեռուստաընկերության հարցազրույցում։ Հարցազրույցը, որը նա տվել է ընտրապայքարում իր զուգընկեր Թիմ Ուոլցի հետ միասին, ձայնագրվել է հինգշաբթի Սավաննայում (Ջորջիայի նահանգ)։
Հարիսի խոսքով՝ Բայդենի վարչակազմի գլխավոր խնդիրը տնտեսության վերականգնումն էր։
ԱՄՆ փոխնախագահը միաժամանակ խոստովանել է, որ մթերքների գներ երկրում չափից ավելի բարձր են մնում։





























