Օգոստոսի 31-ին հանրապետության առանձին վայրերում գիշերը սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, օրվա մնացած ժամերին ամենուրեք կլինի առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Արմավիրի մարզում, Կոտայքի եւ Արագածոտնի նախալեռներում երեկոյան ժամերին քամին կուժգնանա՝ 14-18 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին քամին կուժգնանա՝ 14-16 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերելը՝ +32+34։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+24,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝+15+18, ցերեկը՝ +30+32,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+23, 

Լոռիում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +19+23,

Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +25+29,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+26,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +28+33,

Արարատում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+35, 

Արմավիրում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +33+35, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +22+25,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+18+20, ցերեկը՝ +33+35,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +28+31,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +23+26։