Ես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամներից մեկն եմ, որին արգելված է մուտքն Ադրբեջան։ Դրա մասին սոցցանցերում գրել է ԵԽԽՎ պատգամավոր Փոլ Գավանը։
«Ես չէի ցանկանա, որ այլ կերպ լիներ: Դա դաժան բռնապետություն է, որի պարագլուխն ընտանեկան մաֆիայի դինաստիան է: Նա պատասխանատու է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և սեփական քաղաքացիների նկատմամբ ճնշումների համար»,- գրել է եվրապատգամավորը։




























