Ամերիկացի զինծառայողները մասնակցել են շրջայցի Իրաքի արեւմտյան շրջանում, սպանվել է «Իսլամական պետության» 15 գրոհային, տեղեկացրել են ԱՄՆ Զինված ուժերում, հայտնել է CBS News-ը։

ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ գրոհայինները հարձակման ժամանակ զինված էին «բազմաթիվ զինատեսակներով, նռնակներով եւ մահապարտների գոտիներով, հարձակումը, Իրաքի ԶՈւ հայտարարության համաձայն, տեղի է ունեցել Անբար անապատում։

«Այդ գործողությունն ուղղված էր ԻՊ ղեկավարների դեմ, որպեսզի թուլացնի նրա պլանավորելու, խաղաղ իրաքցիների, ինչպես նաեւ ԱՄՆ քաղաքացիների, դաշնակիցների եւ գործընկերների դեմ երկրում եւ նրա սահմաններից դուրս հարձակումներ կազմակերպելու եւ իրականացնելու ունակությունը»,- հայտնել է Կենտրոնական հրամանատարությունը։- Իրաքի անվտանգության ուժերը շարունակում են օգտագործել զավթված օբյեկտներն իրենց նպատակների համար»։

«Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան»,- նշվել է հայտարարությունում։ Իրաքի Զինված ուժերի հայտարարությունում նշվել է, որ «ավիահարվածները հասցվել են թաքստոցներին, դրանց հաջորդել է օդադեսանտային գործողությունը»։