Իրանը Լոնդոնում իր դեսպանատան փակման եւ դիվանագետների վտարման` Մեծ Բրիտանիայի իշխանությունների որոշումը գնահատել է որպես «շտապողական»: Այդ մասին ասվում է Իրանի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը համաձայն չէ մեղադրանքների հետ, թե Թեհրանն ի վիճակի չի եղել ապահովել օտարերկրյա դիվանագետների անվտանգությունը: Նա ասել է, թե հարձակումը Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա եղե է ինքնաբուխ եւ անկանխատեսելի, բայց շնորհիվ անվտանգության ուժերի արագ գործողությունների հնարավոր է եղել ապահովել առաքելության աշխատակիցների անվտանգությունը: Նա հավաստել է, որ ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում եւ մտադիր է պատժել մեղավորներին:
Երեկ իրենց դեսպաններին հետ կանչելու մասին հայտարարել են Ֆրանսիայի եւ Գերմանիայի իշխանությունները: Իտալիայի իշխանությունները եւս հայտարարել են, թե կփակեն դեսպանատունը, եթե անվտանգության երաշխիքներ չստանան:




























