Ամերիկյան Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի բնակիչ Ջեյսոն Բիլինգսլին ուրբաթ դատապարտվել է երեք ցմահ բանտարկության այն բանից հետո, երբ իրեն մեղավոր է ճանաչել 2023թ. EcoMap Technologies տեխնոլոգիական ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Պավա Լապերի սպանության մեջ, տեղեկացրել է NBC News-ը։

Ջեյսոն Բիլինգսլին ժամկետից շուտ բանտից (որտեղ հայտնվել էր սեռական բռնության մեղադրանքով) ազատվել էր մինչեւ 26-ամյա Լապերի սպանությունը։ Այդ հանցագործությունները փոփոխություններ են առաջացրել նահանգի օրենսդրությունում։ 33-ամյա Բիլինգսլին մեղավոր է ճանաչվել առաջին աստիճանի սպանության եւ երկու մահափորձերի մեջ եւ դատապարտվել է երեք ցմահ բանտարկության, որոնցից երկուսը պետք է անցկացնի հաջորդաբար, տեղեկացրել է Բալթիմորի դատախազը։

Բիլինգսլին  նորոգող բանվոր էր եւ որպես այսպիսին ներկայացել է սեպտեմբերի 19-ին, երբ թակել է Էյփրիլ Հերլիի տան դուռը։ Հետո նա կոտրել է դուռը եւ պահել Հերլիին ու նրա ընկերուհուն ատրճանակի նշանառության տակ, տեղեկացրել են պաշտոնատար անձինք։ Բիլինգսլին կապել է երկուսին էլ, Հերլիին ենթարկել սեռական բռնության եւ կտրել նրա կոկորդը։

Իշխանությունները հայտնել են, որ նա հրկիզել է նրանց բնակարանը։

Մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 25-ին, գործընկերները տեղեկացրել են Լապերի անհետանալու մասին։ Ավելի ուշ նրա մարմինը գտել են Բալթիմորի կենտրոնում, նրա բազմաբնակարան տան տանիքին։ Տեսախցիկները գրանցել են, թե ինչպես է նա Բիլինգսլիին ճեմասրահ թողել, իսկ հետո նրանք երկուսով մտել են վերելակ։ Դատախազների խոսքով՝ ավելի ուշ նկատվել է, թե ինչպես է Բիլինգսլին ձեռքերը սրբել վարագույրին եւ շենքից դուրս եկել մենակ։