Գերմանիայում ոստիկանությունը ձերբակալել է 32-ամյա կնոջ, որը դանակով հարձակվել էր ավտոբուսի ուղեւորների վրա, ինչի հետեւանքով տուժել է 6 մարդ, տեղեկացրել է Associated Press-ը։

Շաբաթ օրը իշխանությունները հայտնել են, որ չկա քաղաքական կամ կրոնական մոտիվների առկայության որեւէ ապացույց։ Ուրբաթ երեկոյան ոստիկանությունը տեղեկացրել է, որ հարձակման ենթարկվածներից երեք հոգի կյանքի համար վտանգավոր վիճակում է։ Դանակով հարձակումը տեղի է ունեցել Զիգենում, Քյոլնից արեւելք։

Ավտոբուսը մեկնում էր տեղի փառատոնին, ավտոբուսում 40 ուղեւոր կար, իսկ հարձակումը կատարվել է 19.40-ին։

Ոստիկանությունը եւ դատախազությունը տեղեկացրել են, որ վեց վիրավորները 16-30 տարեկան են, նրանք բոլորը այդ շրջանի բնակիչներ են։ Շաբաթ առավոտյան նրանցից երեքը դուրս են գրվել հիվանդանոցից ամբուլատոր բուժումից հետո։ Տեղի իշխանությունները նախատեսում են շարունակել փառատոնը։