Ֆուտբոլի անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մանչեսթեր Յունայթեդը սեփական խաղադաշտում 1:2 հաշվով պարտվեց Քրիսթալ Փելասին եւ դուրս մնաց պայքարից: Ալեքս Ֆերգյուսոնը խաղադաշտ էր դուրս բերել կիսապահեստային կազմ:

Կիսաեզրափակիչում Քրիսթալ Փելասի մրցակիցը կլինի Մանչեսթեր Սիթին:

Կիսաեզրափակիչի մյուս կազմել են Լիվերպուլն ու Քարդիֆը:

Մանչեսթեր Յունայթեդ - Քրիսթալ Փելաս` 1:2 (լրացուցիչ ժամանակ)

Մակեդա, 68-11մ - Էմբրոուզ, 65, Մյուրեյ, 98