ԱՄՆ-ում ոստիկանության նախկին սպան մեղավոր է ճանաչվել հանցագործությունների վայրերից կոկաին գողանալու եւ  վաճառելու մեջ, տեղեկացրել է NBC News-ը։

35-ամյա Ջոել Մեֆորդը Օհայոյի նահանգի Լոնդոն քաղաքից մեղավոր է ճանաչվել 500 գրամ կոկաին պահելու եւ այն տարածելու մտադրության համար, մեղադրանքի մյուս կետով նա մեղադրվում է փողերի լվացման մեջ, նշվել է արդարադատության նախարարության հայտարարությունում։ Մեֆորդին հանձնարարվել էր հետաքննել թմրանյութերի հետ կապված հանցագործությունները, երբ նա աշխատում էր Կոլումբուսի ոստիկանական վարչությունում։ Դաշնային դատախազների խոսքով՝ 2020թ. փետրվարից ապրիլ նա գործընկեր ոստիկանի հետ միասին զբաղվել է կոկաինի թալանով եւ վաճառքով երեք դեպքերում։ Առաջին դեպքում, 2020թ. փետրվարին, ոստիկանները հետաքննել են թմրանյութերի հետ կապված հանցագործությունը, երբ անօրինաբար կարողացել են մտնել ավտոտնակ, որը պատկանում էր հետաքննվող անձին, տեղեկացրել են պաշտոնատար անձինք։ Արդարադատության նախարարության տեղեկացմամբ՝ Մեֆորդը եւ մյուս սպան մտել են ավտոտնակ առանց օրդերի եւ հայտնաբերել երկու կիլոգրամ կոկաին։

«Նրանք անօրինաբար վերցրել են մեկ կիլոգրամ կոկաինը եւ թողել մյուսը, որպեսզի այն գտնեն խուզարկության ժամանակ հաջորդ առավոտյան»,- հայտնել են արդարադատության նախարարությունում՝ ավելացնելով, որ մյուս աշխատակիցն այնուհետեւ այդ մեկ կիլոգրամ կոկաինը հանձնել է մեկ ուրիշին՝ վաճառելու համար։ Նման մի բան տեղի է ունեցել մեկ ամիս հետո, երբ ոստիկանները զննել են տները, որոնք հայտնի էին թմրանյութեր վաճառելով։ 2020թ. մարտի 7-ին ոստիկանները բռնել են մի մարդու տներից մեկում՝ վերցնելով պայուսակ, որում, արդարադատության նախարարության տվյալներով, եղել է մի քանի կիլոգրամ կոկաին։ Հետո նրանք գնացել են մեկ այլ տուն, որը նույնպես հետաքննվում էր, եւ գողացել եւս մեկ կիլոգրամ կոկաին։