Իսրայելի կրթության նախարար Յոավ Կիշի առանձնատան դիմաց ոստիկանությունը ձերբակալել է «բողոքի զբոսախնջույք» կազմակերպած 4 անձի, հայտնում է Times of Israel-ը։ Հակակառավարական ցուցարարները հրաժարվել են հեռանալ նրա առանձնատնի դիմացից, երբ ոստիկանություն առաջարկել է բողոքի ակցիան այլ վայրում շարունակել:
Վերջին օրերին հակակառավարական ցուցարարները փորձել են շրջանցել ոստիկանության հրամանները, որոնք արգելում են իրենց բողոքի ակցիաներ անցկացնել կառավարության նախարարների և խորհրդարանի անդամների առանձնատների մոտ՝ պնդելով, որ իրենք զբոսախնջույք են կազմակերպում հասարակական վայրերում:





























