Սյունիքի մարզում, նոյեմբերի 30-ին, ժամը 15.15-ի սահմաններում, «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա մի աղջկա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը 11-ամյա աղջկան իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























