Հրաձգությունը տեղի է ունեցել Արևմտյան ափում՝ Տարքումիա քաղաքի մոտ, սպանվել է երեք իսրայելցի ոստիկան, լրագրողներին հայտնել է ոստիկանության կոմիսար Դենի Լևին, գրում է Times of Israel-ը։

Լևին ասել է, որ պաղեստինցի զինյալները կրակ են բացել ոստիկանական մեքենայի վրա՝ ծանր վիրավորելով նրանց:

Ավելի ուշ հայտարարվել է, որ երեքն էլ զոհվել են: