Ֆիլիպինների իշխանությունները կենտրոնական նահանգում ապօրինի առցանց խաղերի և կիբերհանցագործությունների համալիրում խուզարկություն են անցկացրել և ձերբակալել ավելի քան 160 մարդու՝ հիմնականում չինացիների և ինդոնեզացիների, որոնք հանցագործություններ են կատարել Համացանցում, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Շաբաթ օրը 100-ց ավելի կառավարական գործակալների՝ ռազմական հետախուզության աջակցությամբ իրականացրած ռեյդը Լապու-Լապու քաղաքի առողջարանային համալիրում շարունակվող ճնշումների մի մասն է այն բանից հետո, երբ հուլիսին նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը կարգադրեց արգելել լայն տարածում ունեցող առցանց խաղերը, որոնք սպասարկում են հիմնականում Չինաստանից եկած հաճախորդներին, որտեղ ապօրինի մոլախաղերն արգելված են։
Մարկոսը հայտարարել է, որ զանգվածային ապօրինի խաղային գործողությունները կանոնների համատարած խախտումներով անտեսում են Ֆիլիպինների օրենքները։ Բացի այդ իրականացվել են նաև այլ հանցագործություններ, ներառյալ ֆինանսական խարդախությունները, մարդկանց առևտուրը, խոշտանգումները, առևանգումները և սպանությունները:





























