Իսրայելի ներքին ոստիկանութական հետաքննությունների վարչությունը (DIPI) հետաքննում է միջադեպը, որը տեղի է ունեցել անցած գիշեր, երբ հեծյալ ոստիկանը ձիով մտել է Թել Ավիվում բողոքող ցուցարարների ամբոխի մեջ, գրում է Times of Israel-ը։

Բողոքի մասնակից Նատալի Զանգաուկերը՝ պատանդ Մատան Զանգաուկերի քույրը, վիրավորվել է։

Միջադեպի տեսանյութում երևում է, թե ինչպես է նա ընկնում գետնին, իսկ հետո ձիու հետևի ոտքի սմբակով հարված ստանում գլխին: Բժշկական օգնություն ստանալու համար նրան տեղափոխել են Իխիլովի հիվանդանոց։