Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի պատվին նոյեմբերի 30-ին Արգենտինայում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը կարեւորել է ՀՀ դեսպանատան եւ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի կողմից տարվող աշխատանքը` ուղղված հարավամերիկյան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացմանը, հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ արցախյան հիմնախնդրի ճշմարտացի ներկայացմանը:
Միջոցառմանը մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, հայ համայնքի ներկայացուցիչներ:



























