Դոմինիկյան Հանրապետության Ասուա նահանգում 11 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ ավոկադոյով բեռնված բեռնատարը վրաերթի է ենթարկել  բարից դուրս եկած մարդկանց խմբին։ Այս մասին կիրակի օրը՝ սեպտեմբերի 1-ին, հայտնել է Listin Diario տեղական պարբերականը։

Ասուա նահանգի առողջապահության տնօրեն Ջոել Մոնտանյոն թերթին հայտնել է, որ վիրավորների մեծ մասը տեղափոխվել է Սան Ժուան նահանգի հիվանդանոց, քանի որ այն ավելի մոտ է դեպքի վայրին։ Նա հավելել է, որ չորս մարդ կայուն վիճակում բազմաթիվ վնասվածքներով և կոտրվածքներով տեղափոխվել է Ասուայի հիվանդանոց։

6 զոհված տեղափոխվել է Ասուայի դատաբժշկական փորձաքննության ազգային ինստիտուտ, գրում է թերթը։

Զոհերի մեծ մասը տղամարդիկ են։ Տուժածների թվում կա 17-ամյա դեռահաս։ Առայժմ հայտնի չէ՝ վիրավորների թվում է, արդյո՞ք, բեռնատարի վարորդը։