Հարավային Կորեայի ոստիկանությունը սկսել է Telegram մեսենջերի քրեական հետաքննությունը։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը։

Նշվել է, որ հետաքննությունը կապված է մի ինչ-որ դիպ-ֆեյք կոնտենտի հետ, որը տեղադրված է եղել պլատֆորմում։ Ավելի մանրամասն տեղեկություն չի ներկայացվում։

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալել են գոստոսի 24-ին ֆրանսիական Լե Բուրժե օդանավակայանում։ Օգոստոսի 28-ի երեկոյան նրա նախնական կալանքի ժամկետն ավարտվել է, գործարարին ուղարկել են դատարան, որտեղ դատական քննիչը Դուրովին ներկայացրել վեց կետից բաղկացած մեղադրանք, որոնք ներառում են հանցակցություն ցանցային պլատֆորմի վարչարարությանը՝ նպատակ ունենալով թույլ տալ անօրինական տրանզակցիաներ հանցավոր խմբի կազմում։