Չորս մարդ զոհվել, երկու հոգի վիրավորվել է հրաձգության հետեւանքով ամերիկյան Հոնոլուլու օկրուգում (Հավայների նահանգ)։ Այս մասին տեղեկացրել է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով օկրուգի ոստիկանությանը։

Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հարեւանների վեճի պատճառով, որի ընթացքում մեղավորը կրակ է բացել ատրճանակից եւ սպանել երեք հոգու, բայց նրան էլ կրակել է տան բնակիչներից մեկը։ Տղամարդը, որն սպանել է կրակոցների նախաձեռնողին, ավելի ուշ ձերբակալվել է ոստիկանության կողմից երկրորդ աստիճանի սպանության մեղադրանքով։

Վիրավորները հոսպիտալացվել են, նրանք ծայրահեղ վիճակում են, նշել է գործակալությունը։ Կատարվածի փաստով հետաքննություն է սկսվել։