Ռոստովի մարզի Պրոլետարսկի շրջանում, որտեղ դրոնների գրոհից հետո ավելի քան երկու շաբաթ այրվում էր նավթաբազան, «բաց հրդեհը» չեզոքացվել է, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով օպերատիվ ծառայություններին։

Որ հրդեհը մարվել է՝ իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հայտնել։

Պրոլետարսկի նավթաբազան հրկիզվել էր օգոստոսի 18-ի վաղ առավոտյան։ Ինչպես տեղեկացրել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբեւը, հրդեհն սկսվել էր դիզելային վառելիքի պահեստարանի վրա ընկած ուկրաինական խփված անօդաչուների բեկորներից։

Պրոլետարսկի շրջանի ղեկավարությունը տեղեկացրել է, որ հրդեհի մակերեսը կազմում էր 10 հազար քառակուսի մետր։ Հրդեհը մարելու ժամանակ տուժել է ավելի քան 40 հրշեջ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։