Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը մի շարք նոր հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

Ըստ այդմ, նրանց թիրախը շիական «Հըզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներն են եղել։

Խոցված թիրախները գտնվել են Լիբանանի հարավում գտնվող Այտ ալ-Շաաբ, Բլիդա, Թեյր Հարֆա, Հանին և Յարուն բնակավայրերի մերձակայքում, հայտնում է բանակը։