Մեկ օրում 48 մարդ զոհվել, 70 հոգի վիրավորվել է Գազայի հատվածում, շարունակվող մարտական գործողությունների հետեւանքով։ Այս մասին նշվել է անկլավի առողջապահության նախարարության թելեգրամ-ալիքում։

Գերատեսչության տվյալների համաձայն՝ զոհերի ընդհանուր թիվը Գազայում 2023թ. հոկտեմբերի 7-ից հետո ավելացել է՝ հասնելով 40 786 մարդու, 94 224 տուժածներ տեղափոխվել են Գազայի հատվածի բուժհաստատություններ ծանրության տարբեր աստիճանի վիրավորումներով։