ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմինն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, «Հարսնաքար» համալիրում կազմակերպեկ է «ՎԵՐԱԴԱՐՁ» խորագրով ձեռնարկը, որը նպատակ ունի ստեղծված ծանրագույն իրավիճակում արժևորել պատմական օրվա խորհուրդը, նաև ներկայացնել մոտեցումներ և առաջարկներ՝ Արցախի հիմնախնդրի մարտահրավերների և քաղաքական լուծումների, համազգային հանձնառությունների և Արցախահայության անօտարելի իրավունքների իրացման վերաբերյալ։ Ձեռնարկին հրավիրված են ՀՀ պետական քաղաքական գործիչներ, հոգևոր և հանրային տարբեր շրջանակների ներկայացուցիչներ։
«Վերադարձ» խորագրով ձեռնարկին կցուցադրվի Սեպտեմբերի 19-ի դեպքերի մասին պատմող փաստագրական ֆիլմ, ինչպես նաև հանդես կգան Արցախի պետական մի շարք մշակութային կոլեկտիվներ։
Կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ նաեւ նշվում է. «1991 թ․ սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանն հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը վերահաստատվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված Անկախության հռչակագրով։
Հայկական Արցախի լինելիության խնդիրը ոչ միայն չի կորցրել իր գոյաբանական նշանակությունը, այլև համազգային նոր հանձնառությունների և այս կործանարար ընթացքը կանխելու հրամայականն է թելադրում»:











