Ռուսական «Яндекс»  որոնման համակարգը կսկսի ադմինիստրատորներին տեղեկացնել իրենց կայքերի վարակվածության մասին: Հաղորդագրությունները կուղարկվեն  էլեկտրոնային հասցեներին:

Բանն այն է, որ կայքերի ադմինիստրատորները շատ ուշ են իմանում, որ իրենց կայքը վարակված է եւ տարածում են վիրուսը: Վարակված կայքերի 20%-ի դեպքում վիրուսը «գոյատեւում» է տարուց ավելի: Այժմ նրանք որոնման համակարգի կողմից էլեկտրոնային փոստով ծանուցումներ կստանան:  Նամակները կուղարկվեն դոմենի գրանցման ժամանակ նշված հասցեին կամ ստանդարտ հասցեներին (webmaster@, root@, postmaster@):

«Яндекс»-ը օրական  21 մլն  էջեր է ստուգում, որոնցից 3 հազար կայքերում վտանգավոր կոդեր է հայտնաբերում: Այժմ «Яндекс»-ի բազայում 430 հազարից ավելի  վարակված ռեսուրսներ կան:

Վարակված կայքերի գրեթե կեսը(ավելի քան 46%-ը),  գրանցված են  .com  դոմենում, երկրորդ եւ երրորդ տեղերում են .ru եւ .net  դոմենները (համապատասխանաբար 10% եւ 8%):  «Яндекс»-ում ամենաանվտանգ դոմենը համարում են .uk -ը (Մեծ Բրիտանիա, շուրջ 1%), հաղորդում է  «Դելովոյ Պետերբուրգը»: