Մոլդովայի հանրապետությունը կավարտի ներկայացուցչությունը ՎՈՒԱՄ-ի «Ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպությունում» եւ դեկտեմբերի 6-ից 7-ը լիազորությունները կհանձնի Ադրբեջանին: Այդ մասին հայտարարվել է Քիշնեւում այդ կազմակերպութան Ազգային կոորդինացիոն խորհրդի նիստի ընթացքում:
Ъ-MD-ը հաղորդում է, որ նիստին մասնակցել են Մոլդովայի եվրոինտեգրացիայի եւ արտգործ փոխնախարար Անդրեյ Պոպովը, Ուկրաինայի արտգործ փոխնախարար Պավել Կլիմկինը, Ադրբեջանի դեսպան Նամիկ Ալիեւը եւ ՎՈՒԱՄ-ի գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին: Նրանք քննարկել են ՎՈՒԱՄ անդամ-երկրների համագործակցության համագործակցության հարցերը քաղաքական եւ տնտեսական ոլորտներում: Դիտարկվել են փոխգործակցության հնարավորությունները էներգետիկ եւ տրանսպորտային կառույցների ոլորտում, կազմակերպված հանցագործության դեմ պայքարում, զբասաշրջության, տեղեկատվական եւ նոր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում:
ՎՈՒԱՄ-ի «Ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպությունը» տարածաշրջանային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1997-ին Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի կողմից:




























