ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «ԱՏԳ» ընկերություն, որը մշակում և արտադրում է միկրոալիքային նորարարական սարքավորումներ և տեխնոլոգիաներ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հատկանշական է, որ «ԱՏԳ» ընկերության արտադրատեսակները մշակվում են դիզայնից մինչև արտադրություն։ Գործընթացը ներառում է էլեկտրոնային և բարձր հաճախականության բաղադրիչների, ինչպես նաև ալեհավաքների համակարգերի նախագծում, դրանց մեխանիկական և էլեկտրամեխանիկական միավորների մշակում, արտադրություն, հավաքում և վերջնական փորձարկում։

Ընկերության ղեկավար Գեղամ Վարդանյանը ներկայացրել է ընկերության գործունեությունը, մինչև 2030 թվականի ռազմավարական պլանը, ընկերության աշխատակիցների թվի ավելացման, այդ թվում՝ արտահանման ծավալների աճի հեռանկարները։ Ոգեշնչված եմ «ԱՏԳ»-ի նորարարության ձգտումից և հավակնոտ նպատակներից: Եվս մեկ անգամ քննարկվել են այն բոլոր հնարավորություններն ու ծրագրերը, որից կարող են օգտվել ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունները: Խոսել ենք նաև խնդիրներից, դրանց հնարավոր լուծումներից և համատեղ լուծման տարբերակներից: Ակնհայտ է, որ պատշաճ աջակցությամբ և համագործակցությամբ «ԱՏԳ»-ի նման ընկերությունները կշարունակեն խթանել ոլորտային աճը»,- գրել է նա: