Չորս մարդ զոհվել է Չիկագոյին մոտ գտնվող Ֆորեսթ պարկ քաղաքի (Իլինոյսի նահանգ) երկաթուղային կայարանի մոտ տեղի ունեցած հրաձգությունից։ Այս մասին տեղեկացրել է ABC News հեռուստաալիքը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Նրանց տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ի առավոտյան։ Երեք հոգի մահացել է տեղում, չորրորդին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է ստացած վերքերից։

Ոստիկանությունը կարողացել է բռնել հարձակվողին, նա հրազեն է ունեցել։ Հանցագործի անձը, ինչպես նաեւ դրդապատճառները չեն նշվում։