Հայաստանում ամուսնություն կնքելու թույլատրելի տարիքը անհրաժեշտ է բարձրացնել 1-2 տարով։ Այս մասին Ազգային ժողովում, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ կից օրենքներումլրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ եւ վերջնական ընթերցման քննարկումների ժամանակ, սեպտեմբերի 3-ին ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Նրա խոսքով՝ համաձայն գործող օրենսդրության, Հայաստանում ամուսնական տարիքը համարվում է 18-ը։ Բայց կան բացառություններ, որոնց շնորհիվ կարելի է ամուսնանալ ե՛ւ 17, ե՛ւ անգամ 16 տարեկանում։ Օրինագծի համաձայն՝ այդ բոլոր բացառությունները առաջարկվում է չեղարկել։ Մասնավորապես, առաջարկվում է օրենսդրությունից հանել «անչափահաս մայր» հասկացությունը։
«Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ վաղ ամուսնություններր թվաքանակը նվազել է։ Դրա հաշվին նվազել է նաեւ երեխաների ծնունդը գրանցված ամուսնությունների շրջանակում։ Այնուամենայնիվ, այս խնդիրը նախկինի պես որոշ անհանգստություն է առաջացնում»,- իր հերթին հայտնել է արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում այսօրվա դրությամբ 17-ամյա անձանցից լույս աշխարհ է եկել 23 երեխա։ Դրանք այն երեխաներն են, որոնք ծնվել են ամուսնությունից (մեկ ամուսնությանը՝ մեկ երեխա)։ «56 ամուսնություններ կնքվել են 18 տարեկան հասակում։ Միեւնույն ժամանակ, միայն 2 երեխա է ծնվել 16-ամյա անչափահասներից»,- տեղեկացրել է փոխնախարարը։
Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունն ստացել է մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։





























