«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում Հայաստանի բոլոր բնակիչները միանալով Hi Line «Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից որեւէ մեկին կստանան հնարավորություն առաջին երեք ամիսն օգտվել ծառայությունից անվճար: Առաջարկն ուժի մեջ է մինչեւ 2011թ-ի դեկտեմբերի 31-ը:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ակցիայի շրջանակում Hi-Line ծառայությանը միանալու պայմանագիր կնքելիս բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ եւ չի գանձվում միացման վճարը: Hi Line «Մեգա 1024», «Մեգա 2048», «Մեգա 3072» սակագնային փաթեթների ամսավճարը 4-րդ ամսից սկսած կազմում է համապատասխանաբար 6000 դրամ, 8000 դրամ եւ 12000 դրամ:

«Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիայի պայմանները չեն գործում ակցիայի անցկացման ժամանակահատվածում Hi Line պայմանագիրը վերակնքելու դեպքում: